«Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը, «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Լիա Բակունցը, Մարի Մարտիրոսյանը, Գոռ Մկրտչյանը, Լիլիա Միխայելյանն ու Էրիկ Շալունցը:

      

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Ակադեմիական 

Հետազոտել Գորիսում բնակվող ընտանիքների ազգանունների ծագումնաբանությունը։

Արժեհամակարգ

Ճանաչել Գորիսում բնակություն հաստատած առաջին ազգանունները կրող ընտանիքներին։

Հմտություն

Գտնել ազգանունների ծագումնաբանության մասին պատմություններ։

Կարողություն 

  • սովորողների մասնակցությամբ նկարահանել հոլովակ՝ ձեռք բերված գիտելիքների իրազեկվածության և պահպանման վերաբերյալ։
  • աշակերտները  կսովորեն սիրել իրենց ազգին, ծննդավայրը, հայրենքիը, հարգել և ընդունել ընտանեկան և հասարակական արժեքները, կսովորեն հաղորդակցվել մեծահասակների հետ,
  • երեխաները կսովորեն իրականացնել որոնողական աշխատանք, գրառել մեծահասակների հիշողությունները, ճիշտ հարցադրումներ կատարել, զրուցել, աշխատել բառարանով, կիմանան և կշարունակեն ընտանեկան ավանդույթները և այլն,
  • կկարողանան գրավոր և բանավոր կապակցված խոսք կառուցել, կկարողանան օգտվել    տեղեկատվական   աղբյուրներից, կձևավորեն հատուկ ալբոմներ՝ «Իմ տոհմածառը» թեմայով, կստեղծեն իրենց ընտանիքի տոհմածառը, ծնողների հետ միասին կստեղծեն իրենց ընտանեկան զինանշանը:

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝
Կարողանա

  • Ուսումնասիրի և հավաքագրի ազգանունները:
  • Ներկայացնի  ազգանունների ծագման ստուգաբանությունը:
  • Գտնի իր հեռավոր ազգականներին՝ ըստ տոհմածառի:

Նախագծի իրականացման ընթացում՝ լինելով նախագծի ղեկավար հանդես եմ եկել որպես

  • Ուղղորդող, խորհրդատու, կազմակերպիչ
  • Որպես ստեղծագործող, հետազոտող անհատ
  • Երեխայի համար հետաքրքիր հարցադրումներ և առաջադրանքներ մշակող
  • Անընդհատ պրպտող, նոր լուծումներ գտնող:

Չափորոշչային պահանջները.

  • սեփական ընտանիքի ստեղծման և զարգացման պատմության, ընտանեկան ավանդույթների մասին գիտելիքների յուրացում,
  • ճանաչողական հետաքրքրությունների, ստեղծագործական կարողությունների, բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու կարողությունների զարգացում,
  • պատմություններից, նկարներից, լուսանկարներից, հարցազրույցներից տեղեկատվության որոնման, ինքնագնահատման կարողությունների յուրացում,
  • սեփական մշակույթի պատկանելիության գիտակցման, հայրենասիրության դաստիարակում, դպրոցականի հոգևոր աշխարհի, գեղագիտական փորձի հարստացում:

      

Նախագծային աշխատանքը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև՝ միտքը զարգացնելու գործիք:  Շատ կարևոր է վաղ տարիքից ուսումնասիրելու հանգամանքը: Նախագծային աշխատանք իրականացնելու և ճիշտ կազմակերպելու դեպքում սովորողի մոտ ձևավորվում է լսելու, կենտրոնանալու, մտածելու, սեփական մտքերը ազատ արտահայտելու կարողություն, ձևավորվում՝ գրագետ խոսք, զարգանում բանավոր խոսքը, ինչպես նաև ճկուն գործելու հմտությունը: Հետազոտական աշխատանքի ընթացքում երեխան սովորում է դիտարկել, խորհել, համեմատել, պատասխանել հարցերին, կատարել եզրահանգումներ, վերականգնել պատճառահետևանքային կապը և այլն: Հիմնական դպրոցում բոլոր հետազոտական աշխատանքները կրում են կոլեկտիվ բնույթ. յուրաքանչյուր աշակերտ իր ավանդն է ներդնում ընդհանուր գործի մեջ: Այն սովորեցնում է երեխաներին աշխատել կոլեկտիվում, ընդհանուր հետաքրքրությունները վեր դասել սեփականից: Աշակերտներ կարող են ինքնուրույն ընտրել հետազոտության թեման: Ուսուցիչը պետք է միայն ուղղորդի նրանց ճիշտ ընտրության հարցում:

Նախապես ներկայացվել են  նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «Ո՞ւր է տանում ազգանվանս ծագման թավալգլոր անիվը», որն իրականացվել է 7-րդ «Ա» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագծային աշխատանքի մեկնարկը տրվել է հունվարի 8-ին և ավարտվել փետրվարի 9-ին: Պաշտպանությունը տեղի է ունեցել մարտի 16-ին: 

«Ու՞ր է տանում ազգանվանս թավալգլոր անիվը» թեման ներկա ժամանակաշրջանում ավելի քան արդիական է: Իր ընտանիքի պատմության ուսումնասիրումը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանրյուր անձի զարգացման, նրա աշխարհայացքի ձևավորման, անձնային որակների դրսևորման գործում: Այս նախագիծը ենթադրում է սովորողների ընտանեկան արմատների ուսումնասիրություն։ Զարգացնում է սովորողների և նրանց ծնողների ստեղծագործական նախաձեռնությունը, համատեղ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Որոնումների արդյունքնում աշակերտները սովորում են կազմել իրենց տոհմածառը, իմանում իրենց ազգանվան և անվան նշանակությունը:

Նախագծային աշխատանքի նպատակն էր սովորողներին ծանոթացնել սեփական ընտանիքի ստեղծման և զարգացման պատմություներին, ընտանեկան ավանդույթներին, «ընտանիք», «ազգ», «նախնի» հասկացությունների իմաստի ըմբռնմանը: Արդյունքում աշակերտները սովորեցին սիրել իրենց ազգին, ծննդավայրը, հայրենիքը, հարգել և ընդունել ընտանեկան և հասարակական արժեքները, սովորեցին հաղորդակցվել մեծահասակների հետ, և իրականացնել որոնողական աշխատանքներ՝ գրառելով մեծահասակների՝ հիշողությունները: Կարողացան օգտվել տեղեկատվական աղբյուրներից, ձևավորեցին հատուկ ալբոմներ «Իմ տոհմածառը» թեմայով, ստեղծեցին իրենց ընտանիքի տոհմածառը, ծնողների հետ միասին: Աշխատանքը կատարելուց ամենից շատ օգտագործվել են կենդանի մարդկանց հիշողությունները: Օգտագործվել են նաև արխիվային պատմական տվյալներ, վիճակագրական հետազոտությունների արդյունքներ և, իհարկե, ամենաշատը մեր անձնական ուսումնասիրություններն ու հիշողությունները:

      

      ​​​​​​​

Նախագծային աշխատանքի փուլերը՝

  1. Նախագծային աշխատանքի սկբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Գոռ Մկրտչյանն ընտրվել է որպես համակարգող, որը նաև վերահսկում էր մյուսների աշխատանքը: 
  2. Ռուզաննա Խաչատրյանը, Հերմինե Ալավերդյանն ու Օլյա Ղուլյանը համատեղ կազմակերպել և  վերահսկել են նախագծի գործունեությունը, լսել  սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորոել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից:
  3. Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակից մի քանի անգամ ավել (շաբաթական 2-3 անգամ): Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Նախագծային աշխատանքի պաշտպանության ժամանակ աշակերտների կողմից պատրաստված տեսասահիկը կարող եք տեսնել այստեղ:

Նախագծային աշխատանքի պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ:

Նախագծային աշխատանքի պրոդուկտ տեսանյութը կարող եք տեսնել ստորև:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.03.2024)
Դիտումներ: 299 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar