Ապրիլի 21-24-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում կայացավ Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի մարզադպրոցների հավաքական թիմերի ուժեղագույն մարզիկները։
Ապրիլի 23-ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը:
Թեժ մրցապայքարում 44 միավորով 1-ին տեղ զբաղեցրին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրերի ու գավաթների արժանացան մեր դպրոցի սաները:
Ֆրանսախոս ֆիլմերի փառատոնի շրջանակում, Ֆրանսիայի դեսպանության և Գորիսի ֆրանսախոսության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ցուցադրվեց «Մեծ արձակուրդները» ֆիլմը։
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և «Գ» դասարանների միջև տեղի ունեցավ «Spelling bee» խորագրով մրցույթ, որը կազմակերպել էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը: Մասնակիցները պետք է ուղղագրեին բառերը, վերարտադրելով դրա գրավոր, բառարանային ձևը։
Ապրիլի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի կողմից կազմակերպվեց ցերեկույթ՝ նվիրված հայազգի մեծանուն երգիչ, երգահան, հասարակական գործիչ, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի, 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին։
Գնահատանքի և մեծարման գարնանային հիասքանչ օր էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում: Ցերեկույթը հատկանշական էր նրանով, որ կազմակերպվել էր միամսյակի ավարտից հետո՝ ընդգծելով այն փաստը, որ հայ մորը մեծարելու և արժևորելու համար հատուկ տոներ պետք չեն:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը շարունակում են իրականացնել դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում տոնական տրամադրություն էր։ Հայտարարված ծնողական ժողովի փոխարեն ծնողներն ականատես եղան փոքրիկ անակնկալի։
Յուրաքանչյուր հյուր՝ մայր, հայր, քույր, որդի, դուստր, ամուսին, կին, իր սրտի խոսքը, արտասանությունը, պարը, երգը, հուզական կառավարման չենթարկվող հույզերն ուղղել է կանանց՝ մեծ ուրախություն և անսպասելի շփոթմունք առաջացնելով նրանց մեջ։