«ԳՈՐԻՍԻ ՅՈՒ․ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 


1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է: Դպրոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի №664-Ն որոշման հիման վրա, ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման համար՝ 18.210.00570) վերանվանմամբ: Այն ստեղծվել է ՀՀ կատավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի №2095-Ն որոշման հիման վրա՝ «Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական հիմնարկի (հաշվառման համար 18.0059) վերակազմավորման ձևով, վերակազմակերպման արդյունքում ու փոխանցման ակտի հիման վրա հանդիսանում է նրանց իրավահաջորդը:

2. Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):

4. Դպրոցի գտնվելու վայրն է՝ 3202, ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Սյունիքի 183:

5. Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:


«Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը (2012 թվականի տարբերակ)
«Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխություններ
«Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխություն (2022թ․)