Դավիթ   Սամվելի  Կոստանդյան

Դավիթ Սամվելի Կոստանդյանը ծնվել է 1985թ. դեկտեմբերի 17-ին Գորիս քաղաքում: 1992թ. ընդունվել, 2002թ. ավարտել է Խոտի միջնակարգ դպրոցը:

2002թ. ընդունվել, 2006 ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը և ստացել ուսուցչի որակավորում: 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2012թ. ընդունվել, 2014թ. ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի «Մաթեմատիկա» բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ

2009-2018թթ. Վաղատուրի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես Մաթեմատիկա առարկայի ուսուցիչ:

2012-2018թթ. Գորիսի պետական քոլեջում աշխատել է որպես փոխտնօրեն:

10.09.18թ-ից  մինչև 23.10.18թ. Քարաշենի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես տնօրենի պաշտոնակատար:

23.10.18 թ-ից մինչև 14.01.19թ. Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում աշխատել է որպես տնօրենի պաշտոնակատար:

2018թ-ից համագործակցում է Գորիսի պետական համալսարանի հետ՝ որպես տնօրենների վերապատրաստող, «Հանրակրթության օրենսդրություն» մոդուլի պատասխանատու:

20.08.19թ-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենն է:

Ամուսնացած է,  ունի  2  դուստր: