«ԱՄՆ-ի նախագահները» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«ԱՄՆ-ի նախագահները» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էին «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանն ու «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Հասմիկ Հակոբյանը, Նանա Աբրահամյանը, Ալեն Մուրադյանն ու Նանե Սարյանը:

  

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Ակադեմիական 

  • Հավաքագրել տեղեկություններ ԱՄՆ-ի նախագահների կյանքի և գործունեության մասին

Արժեհամակարգ

  • Ներկայացնել  նրանց կյանքն ու գործունեությունը

Հմտություն

  • Իմանալ նրանց գործունեության առանձնահատկությունները և համեմատել  Հայաստանի նախագահների գործունեության հետ

Կարողություն 

  • ԱՄՆ-ի նախագահների աշխատանքների առավելությունների և թերությունների բացահայտում

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

  • ստեղծել արդյունավետ համագործակցելու պայմաններ
  • վերհանվող  խնդրի վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկել
  • արդիականացնել, արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները
  • խրախուսել  դրանց կիրառումը
  • զարգացենլ երեխայի մոտ ինքնադրսևորվելու կարողություն:

Նախապես ներկայացվել են  նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում: Նախագծային աշխատանքի թեման ընտրվել էր «ԱՄՆ-ի նախագահները», որն իրականացվել է 7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից:

Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում:

Նախագիծն աշակերտներին հնարավորություն է տվել պատկերացում կազմել ԱՄՆ-ի նախագահների կյանքի և գործունեության մասին:

Նախագծային աշխատանքի սկբում որոշվել է աշակերտների անվանացանկը, կատարվել է աշխատանքի բաժանում, Հասմիկ Հակոբյանն ընտրվել է որպես համակարգող։

  

Լիանա Գրիգորյանը կազմակերպել և վերահսկել է նախագծային աշխատանքի իրականացման ընթացքը, լսել  սովորողների կարծիքները, դրա հիման վրա բաշխել աշակերտների դերերը: Սովորողները նախապես պլանավորել են աշխատանքը, կատարվել է հետազոտական աշխատանք, որի ընթացքում եղել են նաև դժվարություններ: Դրանք հաղթահարվել են սովորողների կողմից: Հասմիկ Հակոբյանը կազմակերպել է ամբողջ աշխատանքները, Նանա Աբրահամյանը համացանցից գտել է ԱՄՆ-ի նախագահների մասին տվյալներ, Հասմիկ Հակոբյանը ԱՄՆ-ի նախագահների մասին տվյալները համակարգել է պատրաստել նյութը, Ալեն Մուրադյանը համացանցից հանել է ԱՄՆ-ի նախագահների նկարները, Նանա Աբրահամյանը օգնել է սահիկաշար պատրաստել: 

Հետազոտության արդյունքում երեխաները կարողացան ավելացնել իրենց ունեցած գիտելիքները։ Նոր տեղեկություններ հավաքեցին այն նախագահների մասին, որոնց մինչ այդ ծանոթ չէին։ Աշակերտները շեշտեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը։ Վերջինս «Ցեղասպանություն» եզրույթը երկու անգամ օգտագործել է իր ապրիլքսանչորսյան ելույթում, այդպիսով դառնալով Ամերիկայի առաջին նախագահը, որը 1915 թվականին մեկուկես միլիոն հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն։                                                              
Նախգծային աշխատանքի արդյունքում աշակերտներն իմացան նաև, որ 19-րդ դարում նախագահները պարբերաբար միջին դասից էին կամ նույնիսկ աղքատ, իսկ 20-21-րդ դարերում պատկերն այլ է. վերջին 4 նախագահներից յուրաքանչյուրը, ներառյալ նախագահ Օբաման, միլիոնատեր են: Ներկա նախագահի թեկնածուները նույնպես շատ ավելի հարուստ են, քան միջին ամերիկացին: Չնայած նախագահ Բիլ Քլինթոնը սիրում էր մատնանշել, որ եղել է 20-րդ դարի ամենաաղքատ նախագահը, սակայն պաշտոնավարումից հետո նա մեծ հաջողություններ է ունեցել որպես հրապարակախոս, ինչի շնորհիվ դարձել է բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահներից մեկը: 

Պաշտոնից հեռանալուց հետո նույն հաջողությունն է վայելում նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարստություն կուտակելով գրքի գործարքներից և ելույթներից: Անցյալ տարի իր գրքի հաջողությունից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ստացել է մոտ 14 միլիոն դոլար, նա հարյուր հազարավոր դոլարներ է վաստակել նաև յուրաքանչյուր ելույթի համար, հանդես գալով որպես իր ամուսնու մրցակից: Զույգի հարստությունը գնահատվում է 60 միլիոն դոլար, ինչը նրանց դարձնում է պատմության մեջ ամենահարուստ նախագահական զույգերից մեկը:

  

Այս տարվա նորացված ցուցակով բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահը, որը դեռ ողջ է, Բիլ Քլինթոնն է․․․

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակով: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Նախագծային աշխատանքի խմբում ընդգրկված աշակերտների հետ հանդիպումներն իրականացվել են նախատեսված ժամաքանակով: Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել և քննարկվել են աշակերտների կողմից ներկայացված փաստարկները, տեղեկությունները, թերություններն ու առավելությունները, տրվել խորհուրդներ՝ աշակերտներին նախապատրաստելով պաշտպանությանը:

Լիանա Գրիգորյանի կողմից սահմանված առաջադրանքներն աշակերտները կատարել են օգտվելով համացանցից: 

Աշակերտները պարբերաբար ցույց են տվել իրենց ստեղծագործական հնարավորություններն ու կարողությունները: Նրանք աշխատել են անհատական, ինքնուրույն, ակտիվ, յուրաքանչյուրն իր դերով, քննարկել են իրար հետ, որոնել, ուսումնասիրել, տարբերակել և նախապատրաստել նյութեր ներկայացման համար։
Միևնույն ժամանակ նախագծային աշխատանքն իրականացնելու ժամանակ սովորողներն էլ ավելի են մտերմացել, փորձել օգտակար լինել միմյանց, համախմբված լինելով մեկ ընդհանուր նպատակի շուրջ, կարողացել են ուսումնասիրել-բացահայտել, իրարից սովորել, գնահատել ընկերության արժեքը, հասկանալ դրա առավելությունները: Ալենը մեծ ակտիվութուն է ցուցաբերել աշխատանքներին՝ տպել և տրամադրել բոլոր նախագահների նկարները։ Իսկ իրականացված աշխատանքներում ամենամեծ ներդրումն ունեցել է Հասմիկ Հակոբյանը։ Նախագծային աշխատանքի ընթացքում նա եղել է բոլորի կողքին և լրացրել բոլորի բացերը։

  

Նախագծի իրականացման ամբողջ ընթացքում համատեղ աշխատանք է իրականացրել նաև «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, որի հետ սովորողներն ունեցել են 3 հանդիպում՝ նախատեսված 1 հանդիպման փոխարեն, և այդ հանդիպումերի արդյունքում ստեծել են սահիկաշար և բուկլետ՝ Ամերիկայի նախագաների տվյալներով։

Նախագծային աշխատանքի ընթացքում պարբերաբար իրականացվող քննարկումները, պարզաբանումները, ուղղորդումներն ու մյուս աշխատանքներն աշակերտների մոտ ձևավորեցին՝

  • սեփական կարծիքը ազատ արտահայտելու, հիմնավորելու կարողություն և հմտություն
  • ընկերների հետ շփվելու, աշխատելու կարողություն
  • նոր գիտելիներ, կարողություններ ձեռք բերելու ցանկություն։

Նախագծային աշխատանքի պրոդուկտը կարող եք տեսնել այստեղ:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.12.2023)
Դիտումներ: 422 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar