«Տեքստային խնդիրներ» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Տեքստային խնդիրներ» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Բ» դասարանի աշակերտներ Էլեն Առուստամյանը, Գոռ Տատինցյանը, Արմեն Բաբայանն ու Գարիկ Հայրապետյանը:

    

Ուսումնական նախագծերի ժամանակ ուսումնական գործունեության օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցել։ Սովորողները ակտիվորեն մասնակցել են ուսումնական գործընթացին: Սովորողների մոտ նկատվում է ինքնուրույնություն։
Նախագծի իրականացման ընթացում՝ լինելով նախագծի ղեկավար Արփինե Մարտիրոսյանը հանդես է եկել որպես ուղղորդող, խորհրդատու, կազմակերպիչ` կատարել է նախագծի նախնական պլանավորում, ապահովել առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տվել է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկություն: Հետևել է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին հասցրել նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով` գրքույկ:

    

Ինչպես է սկսվել նախագիծը

Նախագիծը սկսվել է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն է տրվել զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի է առնվել և քննարկվել  յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք:

Նախագծային աշխատանքի նպատակն էր՝
Ակադեմիական

  • Սովորողների ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության  զարագացում:

Արժեհամակարգ

  • Մեծացնել սերը մաթեմատիկայի նկատմամբ, արժևորել մաթեմատիկայի դերը առօրյա կյանքում:

Հմտություն

  • Սերմանել սովորողների մեջ թիմային և ինքնուրույն աշխատանքի հմտություններ:

Կարողություն

  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր տեքստային խնդիրների կազմում և լուծում:

Նախագծային աշխատանք խնդիրներից էր՝

  • զարգացնել երեխայի մոտ ճանաչողական կարողությունները
  • զարգացնել ստեղծագործական-երևակայական մտածողության հմտություններ
  • սովորողների մոտ մեծացնել սերը տեքստային բնույթի խնդիրների նկատմամբ
  • սովորողների մոտ կայուն գիտելիք ձևավորելը

Նախագծի ընթացքում նախատեսվում էր`
Սովորողների տրամաբանական մտածողության ու ստեղծագործական կարողությունների զարգացում: Սովորողների կողմից նոր, հետաքրքիր խնդիրների կազմում ու լուծում: Կարողանալ աշխատել ինչպես խմբերով այնպես էլ ինքնուրույն:

Նախագծային աշխատանքի առաջին փուլ
Նախագիծը իրականացնում են անհատական, անդամների միջև աշխատանքի բաժանում է կատարվել: Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմվել էմ աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ արդյունքներով: Գրանցվել են արդյունքին ներկայացվող պահանջները:

Նախագծային աշխատանքի երկրորդ փուլ

  • նախագծի իրականացման ընթացքում կատարվել են հետազոտական աշխատանքներ
  • նախագծի արդյունքի ներկայացում (արդյունքը պետք է ունենա հասարակական արժեք)
  • աշխատանքների գնահատում
  • ստացված արդյունքի համապատասխանությունը սկզբնական պահանջներին:

Նախագծային աշխատանքի երրորդ փուլ

  • կատարվել է աշխատանքների վերանայում
  • ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների քննարկում և համապատասխան փոփոխությունների կատարում:

Նախագծային աշխատանքի ղեկավար` Արփինե Մարտիրոսյանի կողմից նախապես ներկայացվել են նախագծային աշխատանքների թեմաները, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան և կատարվել է աշխատանքի բաժանում:

7-րդ «Բ» դասարանի աշակերտների կողմից ընտրվել է նախագծային աշխատանքի թեման, այն է՝ «Տեքստային խնդիրներ»:

  

Նախագծային աշխատանքի համար նախապես կազմվել է աշխատանքային թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը:

Նախագծային աշխատանքի ներկայացման համար աշակերտների կողմից պատրաստվել են տեսանյութեր, որտեղ աշակերտները կիրառել են իրենց ձեռք բերած գիտելիքները առօրյա կյանքում:

Էլեն Առուստամյանը, ուսումնասիրելով շարժման վերաբերյալ խնդիրներ բաժինը, կարողացել է դատողությունների և հետազոտությունների միջոցով առանձնացնել առօրյա կյանքում հանդիպող մի շարք իրավիճակներ, որոնք անմիջականորեն կապ ունեն շարժման վերաբերյալ խնդիրների հետ: Արդյունքում աշակերտը կազմել է շարժման վերաբերյալ խնդիրներ և խնդրի ողջ ընթացքն ու լուծումը ներկայացրել է իր իսկ մասնակցությամբ նկարահանված տեսանյութի միջոցով: Աշակերտը իր կատարած հետազոտության արդյունքում ներկայացրել է մաթեմատիկայի նշանակությունը մեր կյանքում:

Արմեն Բաբայանը, ուսումնասիրելով համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրները, կարողացել է առանձնացնել այնպիսի իրավիճակներ, որոնց հետ գրեթե յուրաքանչյուր օր մենք առնչվում ենք: Առօրյա կյանքում կատարվելիք գործողությունը վերածելով խնդրի` Արմենը կազմել է խնդիրներ, որոնց լուծման ընթացքը ներկայացվել է իր իսկ մասնակցությամբ նկարահանված տեսանյութի մեջ:

Գարիկ Հայրապետյանը, ուսումնասիրելով տարաբնույթ խնդիրներ բաժինը, առանձնացրել էր տոկոսի ու մասի վերաբերյալ խնդիրները: Ուսումնասիրել և հավաքագրել էր Գորիս քաղաքի խանութներում գործող զեղչերը, օգտվել զեղչերից, կատարել հաշվարկներ և վերահաշվարկի արդյունքում կարողացել է հաշվել իր ունեցած օգուտը: Իր իսկ կատարած հետազոտությունները վերածելով խնդրի հասկացել է մաթեմատիկայի կարևորությունը: Խնդրի լուծման ընթացքը ներկայացվել է տեսանյութի միջոցով:

Գոռ Տատինցյանը ուսումնասիրելով լուծույթներ բաժինը, շեշտը դրել է լուծված նյութի զանգվածային բաժնի, նյութի խտության, լուծելիության վրա: Ուսումնասիրության արդյունքում աշակերտը կատարել է մի շարք հետազոտություններ և փորձեր, որոնց արդյունքում կարողացել է հաշվել ստացված լուծույթի զանգվածն ու տոկոսայնությունը: Փորձը ձևակերպվել և ներկայացվել է խնդրի միջոցով, որի լուծուման ողջ ընթացքը ներկայացվել է իր իսկ կողմից կատարվող փորձի միջոցով:

  

  

Պաշտպանության ընթացքում աշակերտները խոսել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունների մասին, ղեկավարի կողմից տրամադրված աջակցության մասին, հիմնավորել են աշխատանքի ընթացքում ի՞նչն են համարում անարդյունավետ, իսկ ի՞նչը՝ օգտակար, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչը ճշտել, ինչ են կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչն իրենք կկիրառեն հետագայում:

Գրքույկի մեջ ամփոփված է նախագծային աշխատանքի տեսական մասը: Ներածության մեջ խոսվում է մաթեմատիկայի կարևորության մասին: Շեշտվում է, որ անհնար է պատկերացնել գիտությունն ու տեխնիկական առաջընթացը, մարդկային գործունեության տարբեր ոլորտներ՝ առանց մաթեմատիկայի: Գրքույկում շեշտվում է. «Մաթեմատիկան այսօր ժամանակակից մարդկության գիտելիքների կենսական կարևորագույն ոլորտներից մեկն է, որն անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության մեջ մարդու գոյության համար: Մաթեմատիկան թափանցում է մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտները, ինչը դրականորեն է ազդում գիտատեխնիկական առաջընթացի աճի տեմպի վրա»: Գրքույկում նկարագրվում է նաև խնդրի լուծման կարևորությունը, ինչպես նաև տրվում բացատրություն խնդիր հասկացության վերաբերյալ: Խոսվում է խնդրի ուսուցողական, դաստիարակչական, զարգացնող նպատակների մասին:

Գրքույկի «Տեքստային խնդիրներ» բաժնում նկարագրվում է տեքստային խնդիրների լուծման մեթոդիկան: Նշվում է, որ գոյություն ունեն տեքստային խնդիրների լուծման զանազան մեթոդներ` թվաբանական, հանրահաշվական, երկրաչափական, տրամաբանական, գործնական և այլն: Շեշտվում է, որ յուրաքաչյուր մեթոդի հիմքում դրված են մաթեմատիկական մոդելների զանազան տեսակներ:

Տարաբնույթ խնդիրների շարքը բավականին ծավալուն լինելու պատճառով աշակերտները առանձնացրել են տոկոսի, մասի, մասշտաբի, ուղղի և հակադարձ համեմատական կախումների վերաբերյալ խնդիրները։ Գրքույկում տեղ են գտել նաև որոշ սահմանումներ: Ուսումնասիրության արդյունքում կազմվել են խնդիրներ՝ խանութների զեղչերի հիման վրա: 

Գրքույկի մեջ տեղ է գտել 11 խնդիր:

Գրքույկը՝ այստեղ:

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.12.2023)
Դիտումներ: 867 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar