Նախագծային աշխատանքներ․ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփում

2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարաններում իրականացվել է 8 նախագծային աշխատանք, որից 5-ը՝ միջառարկայական, իսկ 3-ը՝ ներառարկայական: 
Առաջին կիսամյակի ընթացքում նախագծային աշխատանքներ են իրականացվել «Ֆրանսերեն», «ԹԳՀԳ», «Հայոց պատմություն», «Գրականություն», «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Կենսաբանություն» առարկաներից:

Նախագծային աշխատանքները ղեկավարել են համապատասխան առարկաների ուսուցիչները, իսկ մասնակցել են 7-րդ դասարանների այն աշակերտները, որոնք ընդգրկված են եղել այդ խմբերում:

Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգի համաձայն բոլոր նախագծերն ու պրոդուկտները հրապարակվել են դպրոցի կայքում, որտեղ դրանց համար ստեղծվել է առանձին էջ:

Ստորև ներկայացված են 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված նախագծային աշխատանք։

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.01.2024)
Դիտումներ: 229 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar