Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելեցին Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և Ամֆիթատրոն

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները դասղեկ Արփինե Մարտիրոսյանի և «Իմ հայրենիք» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա Հին Գորիսի հարավային հատվածում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:

Օրը բավականին հագեցած էր:

Ռուզաննա Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց եկեղեցու բազմադարյա պատմությունը:

Ճանաչողական էքսկուրսիան շարունակվեց դեպի քարանձավային թատրոն՝ Ամֆիթատրոն, որը գտնվում է «Թթենիների տակ» վայրում: Այն գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը:

Ուսուցչուհին ներկայացրեց Ամֆիթատրոնի բեմը, նստատեղերը և հարդասենյակները:

Աշակերտների համար զարմանալի և անմոռանալի էին Հին Գորիսի ճարտարապետական կառույցները: Նրանք ոգևորությամբ և տպավորություններով վերադարձան էքսկուրսիայից:

Հավելենք, որ դաս-էքսկուրսիան նախատեսված էր 5-րդ «Ա» դասարանի դասղեկ Արփինե Մարտիրոսյանի աշխատանքների պլանով:

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.05.2024)
Դիտումներ: 156 | Վարկանիշ: 1.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar