Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաներն առաջին անգամ մասնակցեցին թիմային խճուղավազքի մրցաշարին

Մայիսի 2-ին Կապան քաղաքում տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել են Սյունիքի մարզի 44 հիմնական և միջնակարգ դպրոցի 308 աշակերտ: 

Մրցաշարին առաջին անգամ մասնակցել են նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները: Թիմում ընդգրկված էին 5 տղա և 2 աղջիկ։ Մեր երեխաները կարողացել են գեղեցիկ պայքար մղել և դժվարին ու բարդ մրցակից լինել մյուս թիմերի համար, և, հաշվի առնելով, որ սա մեր սաների առաջին մասնակցությունն է, զբաղեցրած 7-րդ տեղը համարում ենք զգալի ձեռքբերում։

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.05.2024)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar