Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք կստանա

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի (UEFA Foundation for Children ) հետ համատեղ 2021 թվականի մարտ ամսին իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթին հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 244 դպրոց, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը:

Մրցույթի շրջանակում դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ պատրաստվել է կարճ տեսահոլովակ, որը պատմում է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և դպրոցում սպորտի կարևորության մասին:

Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Աբգարյանի և մեր փայլուն աշակերտների ջանքերի շնորհիվ դպրոցն ընտրվել է որպես հաղթող, և «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում կստանա 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 411 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar