Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ՝ նվիրված Համո Սահյանին

Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի կողմից 6-րդ «Ա» և 9-րդ «Գ» դասարաններում կազմակերպվել էր ցերեկույթ` նվիրված Համո Սահյանին։ Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին սյունեցի գրողի կյանքից դրվագներ, նրա ստեղծագործությունները և պոեզիան։

Օրը լցված էր Սահյանի շնչով։ Աշակերտները ներկայացրին հետաքրքիր պատմություններ գրողի կյանքից, ստեղծագործական ուղղուց, ինչպես նաև երգեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր:

    

    

  

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2024)
Դիտումներ: 140 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar