Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյան

Սերգեյ Վլադիմիրի Ավանեսյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 14-ին` Բաքու քաղաքում: Ավարտել է Գորիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 
 
Սովորել է Գորիսի պետական մանկավարժական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնում: Ավարտելով ստացել է համակարգչի տեխնիկ-ծրագրավորողի որակավորում:
 
Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում:
 
Սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» բաժնում: Ավարտելով ստացել է կրթության կառավարման մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստումներ

Կազմակերպության անվանումը Տարեթիվը Ծրագրի/դասընթացի անվանումը
Պատանեկան նվաճումներ 2003 Կիրառական տնտեսագիտության դասընթաց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտ, ՄԿՈւԶԱԿ 2013, 2014, 2016, 2017 Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ 2016 Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար
Սեյվ դը չիլդրեն, Մասնագիտական կրթության բարեփոխումներ 2016 Ներառական մասնագիտական կրթության կազմակերպման սկզբունքները և իրականացման տեխնոլոգիաները
Հայկական կրթական ցանց 2018 Դասընթաց դասընթացավարների համար
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն 2018 Որակի ապահովման ներքին համակարգի մշակում, ներդնում և բարելավում
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչություն 2019 Համակարգչային օպերատորություն
ԿԶՆԱԿ 2022 Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստում
ԿԶՆԱԿ 2023 Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան տնօրենների, փոխտնօրենների ու ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում
«Ձևավորող կրթություն» կրթական հիմնադրամ 2023 Նախագծային աշխատանքի կիրառումը ուսումնական գործընթացում
American University of Armenia Open Education 2023 «General English L1»

Աշխատանքային փորձ

  • 2005-2009 թվականներին աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես համակարգչային լաբորատորիայի վարիչ, արտադրական ուսուցման վարպետ:
  • 2009 թվականից աշխատում է Գորիսի պետական քոլեջում՝ որպես ՏՏ առարկաների դասախոս:
  • 2014 թվականին հիմնադրել է «Goris Today Media Group» լրատվական-վերլուծական-ժամանցային ակումբը, որի գլխավոր խմբագիրն է:
  • 2017 թվականից Գորիս համայնքի «Սանդի Ձոր» համատիրության նախագահն է:
  • 2017 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ռուսական «ЮрБухУчет» և «Робметаллсталь» ընկերություններում՝ որպես հաշվապահ:
  • 2017 թվականից աշխատել է Գորիսի պետական քոլեջում՝ որպես նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով տնօրենի տեղակալ: 2018-2021 թվականներին եղել է քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալ:
  • 2018 թվականին ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների շրջանակում իրականացրել է դասալսում միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում։
  • 2019 թվականի դեկտեմբեր-հունվար ամիսներին աշխատել է Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում՝ որպես կրթության հավատարմագրման փորձագետ:
  • 2021 թվականից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալն է:
  • 2021 թվականից պայմանագրային հիմունքներով համագործակցում է Գորիսի պետական համալսարանի հետ: Անց է կացնում ուսանողների ուսումնական պասիվ պրակտիկան՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգը:

Կարդացվող դասընթացներ

  • 2022 թվականին վարել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ իրականացված համակարգչային երկամսյա ներածական դասընթացը:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին իրականացրել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացը:

Գիտական հոդվածներ

Գիտական հանդես Տարեթիվը Թեմա
eLIBRARY, Crossref, DOI 2023 Կրթական միջավայրի ախտորոշման մի քանի ասպեկտների շուրջ (О НЕКОТОРЫХ АСПЕКТАХ ДИАГНОСТИКИ ОБРАЗОВАТЕЛЬНОЙ СРЕДЫ)
ФУНДАМЕНТАЛЬНАЯ И ПРИКЛАДНАЯ НАУКА: СОСТОЯНИЕ И ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ - eLIBRARY, Crossref, DOI 2023 Որակի ապահովման հիմնախնդիրը մասնագիտական կրթության մեջ (ПРОБЛЕМА ОБЕСПЕЧЕНИЯ КАЧЕСТВА ПРОФЕССИОНАЛЬНОГО ОБРАЗОВАНИЯ)