Անի Խաչատուրի Հայրապետյան

Անի Խաչատուրի Հայրապետյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 9-ին Գորիս քաղաքում: 1984-1994 թվականներին սովորել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1995-2000թթ. սովորել է  Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների  ինստիտուտի «Ֆրանսերեն լեզու և երկրագիտություն» բաժնում: Ավարտելով, ստացել է ֆրանսերեն լեզվի և երկրագետի որակավորում:

2019-2020թթ սովորել է ԵՊՀ «Մանկավարժություն» բաժնում և ստացել ֆրանսերեն լեզվի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:

Աշխատանքային փորձը

2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

Ֆրանսերեն լեզու