Մարինե Արմենի Բաբայան

Մարինե Արմենի Բաբայանը ծնվել է 1990 թվականի մայիսի 20-ին Գորիս քաղաքում: 1997-2007 թվականներին սովորել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2007-2011թթ. սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի «Կենսաբանություն» ֆակուլտետը: 2011-2013թթ. ընդունվել և ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թվականին անցել է մասնագիտական վերապատրաստում Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կենսաքիմիայի, իմունոհիստոքիմիայի և կլինիկական լաբորատորիաներում:

2018 թվականին անցել է Roche ֆիրմայի  կողմից  կազմակերպած ''Quality Control School'' վերապատրաստում և ստացել է հավաստագիր:

2020 թվականին մասնակցել է «Պրեանալիտիկ օրեր Հայաստանում. Պրեանալիտիկ սխալների բացառումը լաբորատորիաներում» թեմայով միջոցառմանը:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2012 թվականին ընդունվել է Գորիսի հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոն, մինչև 2020 թվականն աշխատել է որպես բժիշկ-լաբորանտ:
  • 2021-2023թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց՝ որպես օպերատոր:
  • 2023 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի: