Արտուր Լազրի Հովսեփյան

Արտուր Լազրի Հովսեփյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 26-ին Գորիս քաղաքում: 1997-2007 թվականներին սովորել է Շինուհայրի Սուրեն Թովմասյանի անվան միջնակարգ դպրոցում:

2007-2011թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Քիմիա» բաժնում, ստացել է քիմիայի մանկավարժի որակավորում:

2011 թվականին պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ԶՈՒ N ուսումնական կենտրոնում` որպես հետախույզ: Բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք պատվոգրերի, խրախուսանքների, կրծքանշանների: Այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ N հատուկ նշանակության զորամասում` որպես ջոկի հրամանատար: Ստանալով հերթական կոչումը (ավագ սերժանտ): 2013 թվականին զորացրվել է ՀՀ ՊՆ N զորամասից: 2013 թվականին ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:

Աշխատանքային փորձը

2013 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ/զինղեկ: 

Վերապատրաստումներ

  • 2015թ. մասնակցել  է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին մաթեմատիկայից:
  • 2020թ. փետրվարի 3-7-ը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից կազմակերպված դասընթացին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Դասավանդող առարկա

Նախնական զինվորական պատրաստություն