Կարինե Արկադյայի Մալխասյան

Կարինե Արկադյայի Մալխասյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 21-ին Գորիս քաղաքում: 1989-1990 ուսումնական տարում ընդունվել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը, որը գերազանցությամբ ավարտել է 2000 թվականին։

2001-2007թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում  և ստացել տարրական դասարանների ուսուցչի որակավորում։

Վերապատրաստումներ

  • 2014 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 4-ը մասնակցել է ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի իրականացրած վերապատրաստման դասընթացին։
  • 2016 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը մասնակցել է «Դիմակայության բարձրացումը Հարավային Կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը» թեմայով դասընթացին։
  • 2017 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 3-ը մասնակցել է «Smart էլ․ գրատախտակների կիրառումը հանրակրթական դպրոցում» վերապատրաստման դասընթացին։
  • 2017 թվականի դեկտեմբերի 4-ից 6-ը մասնակցել է սկսնակ ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին։
  • 2018 թվականի ապրիլի 10-ից մինչև հունիսի 12-ը մասնակցել է ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի իրականացրած հերթական վերապատրաստման ծրագրին։
  • 2018 թվականի դեկտեմբերի 17-ին մասնակցել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Սոցիալական գործընկերություն և կրթություն համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացին։
  • 2019 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին մասնակցել է տարրական դասարաններում «Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչի վերապատրաստման դասընթացին։
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2012  թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար։

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա