Ռոբերտ Վոլոդյայի Արզումանյան

Ռոբերտ Վոլոդյայի Արզումանյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: 1966 թվականին ընդունվել է Վերիշենի միջնակարգ դպրոցը և ավարտել 1976 թվականին:

1977 թվականին ընդունվել և 1982 թվականին ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

1982թ. սեպտեմբերից մինչև 1983թ. մարտ ամիսն աշխատել է Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ:

1983թ. մարտ-մայիս ամիսներին աշխատել է Գորիսի №3 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ապա՝ մեկնել Սովետական բանակ և զորացրվել 1984թ.-ի նոյեմբերին: 1984թ. նոյեմբերից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: