Ալինա  Արամայիսի  Միքայելյան

Ալինա Արամայիսի Միքայելյանը ծնվել է Գորիս քաղաքում։ Սովորել և ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։  

1976 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ «Տարրական ուսուցում և մեթոդիկա» բաժինը և ավարտել 1980 թվականին։

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

1981 թվականից  մինչև այսօր աշխատում եմ  Գորիսի Յու. Բախշյանի անվան հ. 3 հիմնական դպրոցում, որպես դասվար։