Թամարա Սեյրանի Հովհաննիսյան

Թամարա Սեյրանի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 21-ին Գորիս քաղաքում։ 1993-2003թթ. սովորել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Դպրոցին զուգահեռ 2006-2011թթ. սովորել է Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցում։

2004-2008թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի ֆակուլտետի» «Երաժշտական կրթություն» բաժնում։ Ավարտելով՝ ստացել է երաժշտության մանկավարժի որակավորում։

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձ

  • 2009 թվականից աշխատում է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթում` որպես երաժիշտ-քանոնահարուհի։      
  • 2020 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում` որպես ուսուցիչ։

Դասավանդվող առարկաները 

Երաժշտություն