Մերի Կառլենի Դանիելյան

Մերի Կառլենի Դանիելյանը ծնվել է 1979 թվականի փետրվարի 20-ին Գորիս քաղաքում: 1986 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է այն:

1996-2000թթ. սովորել է Գորիսի Տաթև համալսարանի «Պատմություն» բաժնում: Գերազանցությամբ ավարտելով ստացել է պատմության մանկավարժի որակավորում:

2010-2015թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» բաժնում՝ ստանալով պատմության մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2001 թվականին մասնակցել և ավարտել է «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետության և իրավունքի հիմունքներ» առարկանների դասընթացը։
  • 2002 թվականին մասնակցել և ավարտել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կողմից կազմակերպած պատմության ուսուցիչների վերապատրաստման 60 ժամյա դասընթացին։
  • 2006 թվականին մասնակցել է «ԳՈՒՄ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած համակարգչային օպերատորական դասընթացին։
  • 2015 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին։
  • 2016 թվականին մասնակցել է «Դիմակայության բարձրացումը հարավային կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը որպես կրթության բաղադրիչ, ուսումնական նյութերում բաղադրիչի ինտեգրման անհրաժեշտությունը» թեմայով քառօրյա դասընթացներին։
  • 2020 թվականին մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում անցկացվող դասընթացաշարը։
  • 2020 թվականին մասնակցել է Edcamp Armenia 2020 ուսուցչական առցանց համաժողովին։
  • 2020 թվականին մասնակցել է «ԻՆՖՈՒՍ» հասարակական կազմակերպության «Հեռավար ուսուցում․ Google հավելվածներ և մի քիչ՝ ավելին» դասընթացին։
  • 2020 թվականին մասնակցել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» արագացված դասընթացին։
  • 2021 թվականին մասնակցել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթական ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին Պատմություն առարկայից։
  • 2022 թվականին մասնակցել «Edu Armenia»-ի կողմից կազմակերպած ուսուցիչների վերապատրաստման դասընթացին՝ «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաններից։
  • 2023թ-ին մասնակցել է «Երեխաների համդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին։
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2000 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

  • Հայոց պատմություն
  • Հայոց եկեղեցու պատմություն
  • Համաշխարհային պատմություն
  • Հասարակագիտություն