Արփինե  Կամոյի  Մարտիրոսյան

Արփինե Կամոյի Մարտիրոսյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 10-ին Գորիս քաղաքում: 1996-2006 թվականներին սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2006-2010թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է մաթեմատիկայի  մանկավարժի որակավորում:

2014թ-2016թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում: Ավարտելով ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան «Մաթեմատիկա» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձը

  • 2013-2016թթ. աշխատել է Ակների միջնակարգ  դպրոցում՝ որպես ուսուցիչ:
  • 2016 թվականց առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Վերապատրաստումներ

  • 2015թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից «Ներառական կրթություն, կրթություն բոլորի համար» գործնական մոդուլային ուսուցման դասընթացին: 
  • 2016թ. մասնակցել  է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին՝ մաթեմատիկայից:
  • 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին:
  • 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ  ՓԲԸ-ի կողմից սկսնակ ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Դասավանդող առարկաները

  • Հանրահաշիվ 
  • Երկրաչափություն