Գայանե Յուրիկի Ավագյան

Գայանե Յուրիկի Ավագյանը ծնվել է 1963թ. մարտի 2-ին Գորիս քաղաքում: 1970թ. ընդունվել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1980թ. ավարտել:

1981-85թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցում» բաժնում: Գերազանցութամբ ավարտելով ստացել է տարրական ուսուցման մանկավարժի որակավորում:

Արժանացել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

1985 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Կերպարվեստ
Տեխնոլոգիա
Երաժշտություն