Ալլա Վագիֆի Առստամյան

Ալլա Վագիֆի Առստամյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 17-ին Գորիս քաղաքում: 1996-2006 թվականներին սովորել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2006-2010թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Արդյունաբերական էլեկտրոնիկա» բաժնում, ավարտելով ստացել է ճարտարագետի որակավորում: 2010-2012թթ. սովորել է նույն համալսարանի «Մաթեմատիկա» բաժնում, ավարտելով ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան:

Ստեղծագործում է. 2020թ. լույս է տեսել նրա «Սպասում» բանաստեղծությունների ժողովածուն:

Վերապատրաստումներ

  • 2018թ. մասնակցել է «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի և Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած «Ֆինանսական կրթության ինտեգրումը մաթեմատիկա և հանրահաշիվ առարկաների մեջ» թեմայով դասընթացին:
  • 2020թ. հաջողությամբ մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված ԳիտՍԵՐունդ ծրագրի աշխատանքներին, որպես խորացված հմտություններով ուսուցիչ, հետևյալ ներգրավվածությամբ՝
  1. Մասնակցել է ԳիտՍԵՐունդ ժամանակակից մանկավարժության աշխատարաններին և մշակել տարատեսակ կրթական նյութեր և ուղեցույցներ:
  2. Մշակել է ԳիտՍԵՐունդ դասի ընթացքներին 25 դասաժամի համար:
  3. Մասնակցել է ԳիտՍԵՐունդ դասի ընթացքների փորձարկման անդրադարձի հանդիպումներին:
  • 2021թ. մասնակցել է ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման 30-ժամյա վերապատրաստման դասընթացին:
  • 2023թ. մասնակցել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին «Մաթեմատիկա» առարկայից:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 27-ը աշխատել է Խնածախի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:
  • 2017-2021թթ. աշխատել է Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:
  • 2021 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

  • Մաթեմատիկա
  • Հանրահաշիվ
  • Երկրաչափություն