Կարինե Լևոնի Պողոսյան

Կարինե Լևոնի Պողոսյանը ծնվել է 1957թ. ապրիլի 19-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: 1964 թվականին ընդունվել, 1974 թվականին ավարտել է  Քաջարանի Ե. Չարենցի անվան  N1 դպրոցը:

1974-1978թթ. սովորել է Գորիսի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելով ինստիտուտը՝ ստացել է մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1979-1984 թվականներին աշխատել է Գորիսի N3 միջնակարգ դպրոցում՝ որպես երկարօրյա խմբի ուսուցիչ:
  • 1984 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա