Հեղինե Ռոբերտի Արզումանյան

Հեղինե Ռոբերտի Արզումանյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 6-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1998 թվականին ընդունվել է Ակների միջնակարգ դպրոց, կրթությունը շարունակել Վերիշենի միջնակարգ դպրոցում և ավարտել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ3 միջնակարգ դպրոցում 2008 թվականին:

2008-2012 թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ հոգեբանություն» բաժնում: Գերազանց ավարտելով համալսարանը՝ ստացել է հատուկ հոգեբան-մանկավարժի որակավորում:

2012-2014 թթ.-ին սովորել է Գորիսի պետական համալսարանի «Կենսաբանություն» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան և Կենսաբանության ուսուցչի որակավորում:

2017-2019 թթ.-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սուրդոմանկավարժություն» բաժնում, ստացել մագիստրոսի աստիճան Սուրդոմանկավարժի որակավորմամբ:

Սեմինարների, դասընթացների  և  համաժողովների  մասնակցություն

  • 2014թ. հունիս 9-13 - «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում»
  • 2016թ. - «Ընտանեկան բռնության իրազեկմանն ու կանխարգելմանը ուղղված դասընթացներին մասնակցելու համար» վկայական
  • 06.10.2016թ. - «ԱրՊՀ ՈւԳԸ Արցախի հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված գիտական կոնֆերանսին մասնակցելու համար» հավաստագիր
  • 2017թ. հունիս 21-22 - «ԳՊՀ հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված ներֆակուլտետային ուսանողական գիտական առաջին նստաշրջան», հավաստագիր
  • 2017թ. - «ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողով», հավաստագիր
  • 2017թ. հոկտեմբեր 10-15 - «Ներառական կրթություն» թեմայով ուսուցչի օգնականի վերապատրաստման երկօրյա մոդուլային ուսուցման դասընթաց, հավաստագիր
  • 2017թ. դեկտեմբեր 7-8 - «Участника  I международный студенческий олимпиады по инклюзивному и специальному образованию», сертификат
  • 2018թ. - «Համահամալսարանական մանկավարժական օլիմպիադա», 2-րդ տեղ
  • 2018թ. փետրվար 10 - «Նևրոզի դրսևորումները երեխաների մոտ և դրանց հոգեբանական հաղթահարման ուղիները», հավաստագիր
  • 2018թ. հոկտեմբեր 9-11 - The 1st international young researchers conference on deafblindness: generating new knowledge and improving practice, Certificate
  • 2021թ. փետրվար 2-մայիս 11 - Certificate of Complation. Has completed General English Intermediate Level (4)
  • 2021թ. ապրիլ - «Նախադպրոցական տարիքում հանդիպող հոգեբանական խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները» դասընթաց, վկայական
  • 2021թ. հունիս 04 - Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության 8-ժամյա դասընթաց, վկայական
  • 2023 թ. փետրվար-մարտ - «Այլընտրանքային հաղորդակցման տեխնիկաներ՝ PECS» 30-ժամյա դասընթաց, հավաստագիր
  • 2023թ. սեպտեմբեր 6-29 - «Մարտական NLP» վեբինար, հավաստագիր
  • 2023թ. դեկտեմբեր 5-6 - PFA/MHPSS դասընթաց, Save the children
  • 2023թ. դեկտեմբեր 15 - Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում, դասընթաց
  • 2024թ. փետրվարի 14, 15 - Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Կամավորական աշխատանք

2023թ. մայիսի 24 մասնակցել է «Եվրոպայի ֆուտբոլի շաբաթ»-ին՝ որպես կամավոր

Աշխատանքային փորձը

  • 2013-2023թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես հատուկ մանկավարժ:
  • 2018 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնում՝ որպես սուրդոմանկավարժ:
  • 2020-2022թթ. աշխատել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» կենտրոնի Գորիսի մասնաճյուղում՝ որպես հոգեբան:
  • 2023թ. մայիս-հուլիս ամիսներին աշխատել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ում՝ որպես «Դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն ՀՀ Սյունիքի մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» մարդասիրական ծրագրի հոգեբան:
  • 2023թ. սեպտեմբերից առ այսօր «Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հոգեբան:
  • 2023թ. հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին աշխատել է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ում՝ որպես «Տրամադրել անհապաղ մարդասիրական աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» մարդասիրական ծրագրի հոգեբան:
  • 2023թ. դեկտեմբեր–փետրվար ամիսներին աշխատել է «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների եվ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամում՝ որպես հատուկ մանկավարժ: