Վարդ Ռազմիկի Գրիգորյան

Վարդ Ռազմիկի Գրիգորյանը ծնվել է Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Սովորել ու ավարտել է Սիսիան քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցը։

1975 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և ավարտել գերազանց առաջադիմությամբ «Տարրական ուսուցման և մեթոդիկա» բաժինը։

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

1979 թվականից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, տարրական մասնախմբի փոխտնօրեն, դասվար։