Իրինա Կամոյի Ջավահիրյան

Իրինա Կամոյի Ջավահիրյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 15-ին Գորիս քաղաքում: 1989-2000 թվականներին սովորել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2000-2004թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում: Ավարտելով ստացել է մանկավարժի՝ դասվարի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը 

2019 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Դասավանդող առարկաները

Մայրենի 
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը 
Տեխնոլոգիա