Արմիդա Դմիտրիի Գևորգյան

Արմիդա Դմիտրիի Գևորգյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 5-ին Գորիս քաղաքում: 1969 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1979 թվականին ավարտել:

1980-1984թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժնում: Ավարտելով ստացել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում:

Աշխատանքային  փորձը

  • 1989-1994թթ. աշխատել է Սյունիքի մարզի Որոտան գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ:
  • 1994-2004 թվականն աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար:
  • 2004- 2008թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ-գործավար:
  • 2008-2022թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:
  • 2022 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես ՄԿԱ գծով փոխտնօրեն: