Անուշ Սուրենի Աղաբեկյան 

Անուշ Սուրենի Աղաբեկյանը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 23-ին Գորիս քաղաքում: 1968 թվականին ընդունվել է Գորիսի համար 3 միջնակարգ դպրոցը և 1978 թվականին ավարտել: 1978-1982թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժնում: Ավարտելով ստացել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում։

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների և ստացել բազմաթիվ վկայականներ և հավաստագրեր։ Ունի վերապատրաստող ուսուցչի որակավորում։

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ։

1982թ. հոկտեմբերի 19-ից մինչև 1983թ ապրիլի 22-ը մասնակցել է երկարօրյա խմբերի դաստիարակ կատարելագործման 156 ժամյա դասընթացներին։

1986թ. հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը մասնակցել է 6 տարեկանների հետ պարապող ուսուցչի 66 ժամյա դասընթացին։

1989թ. օգոստոսի 21-ից մինչև  օգոստոսի 26-ը մասնակցել է Երևանում կազմակերպված 4-րդ դասարանի ուսուցչի 36 ժամյա դասընթացին։

2001թ. սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 13-ը մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կողմից համատեղ կազմակերպած տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման 90 ժամյա դասընթացին։

2002թ-ին ավարտել է Գորիսի ուսուցիչների միության ինտերնետ կենտրոնի համակարգչային օպերատորական դասընթացները։

2006թ. «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական կատարելագործում» ենթածրագրի շրջանակներում մասնակցել է նոր կրթակարգի, առարկայական չափորոշիչ, ծրագրի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ դասվարներ վերապատրաստողների դասընթացներին։

2007թ. դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 17-ը մասնակցել է կրտսեր դպրոցի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման 30 ժամյա դասընթացին։ 

2008թ. ապրիլի 25-ից 29-ը մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի մեթոդիստների վերապատրաստման դասընթացներին` կազմակերպված «Փրկեք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման  ծրագրի» շրջանակներում։

2012թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 5-ը մասնակցել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին որպես դասվար` տարրական դասարանների առարկաներից։

2016թ. ապրիլի 5-ից մինչև հունիսի 7-ը մասնակցել է ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին, որպես դասվար` տարրական դասարանների առարկաներից։

2016թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը մասնակցել է «Դիմակայունության բարձրացումը հարավային կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպված «Աղետների ռիսկերի նվազեցումը որպես կրթության բաղադրիչ, ուսումնական նյութերում բաղադրիչի ինտեգրման անհրաժեշտությունը» թեմայով քառօրյա դասընթացներին։

2017թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ը մասնակցել է «Smart էլեկտրոնային գրի կիրառումը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված վերապատրաստման 18 ժամյա դասընթացին։

2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնակցել է տարրական դասարաններում Ձեռնարկատիրական Կրթության բաղադրիչի դասավանդման վերապատրաստման դասընթացներին։

2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի և Կրթության ազգային ինստիտուտի կողմից շնորհվել է վկայական Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ (IREX) ամերիկյան կազմակերպության կողմից իրականացված և ԱՄՆ Պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի կողմից հովանավորված Տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստման  ծրագրի դասընթացին մասնակցելու համար։

Շնորհվել է վկայական առ այն, որ Ա. Աղաբեկյանը մասնակցել է «Կյանքի հմտություններ» առարկայի վերապատրաստման ՀՀ ԿԳՆ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի դասընթացին և երաշխավորվում է դասավանդել «Կյանքի հմտություններ» առարկան Հայաստանի Հանրապետությունում։

Ունի տպագրված նյութեր Նախաշավիղ գիտամեթոդական հանդեսում։

Աշխատանքային փորձը

1982 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Դասավանդող առարկաները

Մայրենի
Մաթեմատիկա
Ես և շրջակա աշխարհը
Տեխնոլոգիա