Տաթևիկ Աշոտի Փարսադանյան

Տաթևիկ Աշոտի Փարսադանյանը ծնվել է 1987թ. սեպտեմբերի 14-ին,Գորիս քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

2004-2008թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում: Շնորհվել է մանկավարժության բակալավրի աստիճան «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ:

2008-2010թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում: Շնորհվել է մանկավարժության մագիստրոսի աստիճան «Տարրական  կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը
2020 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար: