Օլյա Արամայիսի Ղուլունց

Օլյա Արամայիսի Ղուլունցը ծնվել է 1983 թվականի հունվարի 25-ին Գորիս քաղաքում: 1989-1999թթ. սովորել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի Սասուն Միրզոյանի անվան № 2 միջնակարգ դպրոցում:

1999-2003թթ. սովորել է ՀՊՃՀ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը և ստացել մանկավարժի որակավորում:

 

Վերապատրաստումներ

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը
2015 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում որպես դաստիարակ, իսկ 2017 թվականից՝  որպես ուսուցչի օգնական: