Արաքսյա Սեյրանի Քոչարյան

Արաքսյա Սեյրանի Քոչարյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 1993-2001թթ. սովորել է Ակսել Բակունցի անվան №1 միջնակարգ դպրոցում: 2001-2003թթ. սովորել է Գորիսի N5 միջնակարգ դպրոցում:

2003-2007թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: Այնուհետև 2015-2017թթ. կրթությունը շարունակել է նույն համալսարանի «Կրթության կառավարում» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:

Աշխատանքային փորձը

  • 2015-2020թթ. աշխատել է Կապանի №1 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ:
  • 2021 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան №3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: