Հասմիկ Հրաչիկի Օհանյան

Հասմիկ Հրաչիկի Օհանյանը ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: 1998-2000թթ. սովորել է Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում: 2000-2009թթ. սովորել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում:

2009-2013թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: Այնուհետև 2013-2015 թթ. կրթությունը շարունակել է նույն համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան: Ունի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականի մարտի 10-ին մասնակցել է «Սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն» թեմայով երկօրյա դասընթացին:
  • 2023 թվականի հունիսի 27-28-ին մասնակցել է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2021 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: 

Կամավորական աշխատանք

2023 թվականի մայիսի 24-ին որպես կամավոր մասնակցել է «Եվրոպայի ֆուտբոլի շաբաթ»-ին: