Արշալույս Գագիկի Երիցյան

Արշալույս Գագիկի Երիցյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում: 1995-2005թթ. սովորել է Տեղի Սասուն Միրզոյանի անվան №2 միջնակարգ դպրոցում:

2005-2009թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում և ստացել մանկավարժի որակավորում: Ունի բակալավրի աստիճան:  

2010 թվականին մասնակցել է  ինֆորմատիկա առարկայի վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական:

Վերապատրաստումներ

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2010-2013թթ. աշխատել է Տեղի Սասուն Միրզոյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
  • 2021-2023թթ. աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչի օգնական: 
  • 2023 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ գրադարանավար: