«Վիտամիններ» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում

Մայիսի 8-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» դասարանում «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանի կողմից կազմակերպվել էր «Վիտամիններ» թեմայով բաց դաս:

Աշակերտները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեկ տիպի վիտամինի մասին տեղեկատվություն: Խմբերն առանձին-առանձին ներկայացրին իրենց կողմից ընտրված վիտամինի տեսակի կարևոր նշանակությունը մարդու կյանքում, ինչպես նաև այդ վիտամինի պակասի թողած ազդեցությունը օրգանիզմի վրա:

Աշակերտները շատ հետաքրքիր տեղեկատվություն ներկայացրին վիտամինների նշանակության, դասակարգման և առաջին անգամ տարբեր վիտամիիների հայտնաբերման մասին: Վերջում հանգեցին այն եզրահանգման, որ յուրաքանչյուր տիպի վիտամին շատ կարևոր և առանձնահատուկ դեր ունի մարդու առողջության պահպանման համար: 

      

      

      

    

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2024)
Դիտումներ: 192 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar