«Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները տարրական դպրոցում». դպրոցի դասվար Ռիտա Շալունցի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ, դասվար Ռիտա Շալունցը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները տարրական դպրոցում» թեմայով հետազոտական աշխատանքը:

Ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման և լավարկման ճանապարհների որոնումը մանկավարժագիտության կարևորագույն հիմնախնդիրներից է: Ժամանակակից մանկավարժագիտության մեջ տարվում են այնպիսի մոտեցումների, ուսուցման այնպիսի մոդելների որոնումներ, որոնք թույլ կտան տվյալ պայմաններում և տվյալ ժամանակահատվածում դրված կրթական նպատակներին հասնելը երաշխավորող ադյունք: Այդ արդյունքը կարող են ապահովել տարրական դասարաններում կիրառվող մանկավարժական տեխնոլոգիաները, որոնց առանձնահատկությունների վերհանումն ու արդյունավետության բացահայտումն այժմեական խնդիր է:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցման և դաստիարակության գործընթացում մանկավարժական տեխնոլոգիաների լայն կիրառությունը նշանակում է գոյություն ունեցող պրակտիկայի որոշիչ շրջադարձ մանկավարժական գործընթացի կառուցման և իրականացման ազատականությունից դրա  յուրաքանչյուր տարրի և փուլի խիստ հիմնավորման, վերջնական արդյունքին օբյեկտիվ հասնելու նպատակադրություն:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.05.2024)
Դիտումներ: 217 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar