Շախմատի դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցն անց է կացրել շախմատի դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները։

Մրցաշարի արդյունքներով Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը։

Մրցաշարի արդյունքներով առաջին առաջին տեղն է զբաղեցրել Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի թիմը։ 

Լավագույն արդյունք ցույցաբերած թիմերը Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.05.2024)
Դիտումներ: 125 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar