Անուշ Շահումի Դաջունց

Անուշ Շահումի Դաջունցը ծնվել է 1958 թվականի հունիսի 30-ին Գորիս քաղաքի Վերիշեն գյուղում: 1965 թվականին ընդունվել է Վերիշենի միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1976 թվականին:

1977 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանա-քիմիական ֆակուլտետի քիմիայի բաժինը: Այն ավարտել է 1979-80 ուստարում:

1994 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ:

2003 թվականին մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կողմից համատեղ կազմակերպած քիմիայի և կենսաբանության ուսուցիչների վերապատրաստման 60-ժամյա դասընթացին:

2008 թվականին հաջողությամբ ավարտել է «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» ուսուցիչների վերապատրաստման դասընթացը:

2012 թվականին մասնակցել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին «Քիմիա» առարկայից:

Մասնակցել է նաև կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը նվիրված սեմինարին և ստացել հավաստագիր:

Ստացել է շնորհակալագիր «ԳիտՍերունդ» ծրագրի շրջանակում կազմակերպված առցանց ամառային գիտական ճամբարին մասնակցելու և նոր տեսակի կրթական ռեսուրսներով դասընթացները վարելու համար:

2016 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին՝ քիմիայից:

2019 թվականին ստացել է շնորհակալագիր՝ կրթության ոլորտում ունեցած ավանդի և նվիրումի համար: 

2021 թվականին մասնակցել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին «Քիմիա» առարկայից:

2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:

2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1980-81թթ աշխատել է Շինուհայրի միձնակարգ դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի:
  • 1982-83 ուստարում աշխատել է Գորիսի ՄՊՏՈՒ-ում:
  • 1994 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Դասավանդող առարկաները

Քիմիա