Լուսինե Սանասարի Գրիգորյան

Լուսինե Սանասարի Գրիգորյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 4-ին Գորիս քաղաքում:

1994 թվականին ընդունվել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2004 թվականին:

2005 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Կուլտուրայի» ֆակուլտետի «Պարարվեստի» բաժինը, որը 2010 թվականին ավարտել է գերազանցությամբ:

2002թ. մասնակցել է «Հասարակական կազմակերպություններ-2002 համաժողով-ցուցահանդես»-ին:

2005թ. մասնակցել է «Երիտասարդական ամառ-2005» միջոցառումներին:

2005 և 2007թթ. ուսանողական ամառ մարզային փառատոնի պարի լավագույն կատարման համար պարգևատրվել է շնորհակալագրով:

2006թ. մասնակցել է «Բազե» համահայկական մրցույթ-փառատոնին և զբաղեցրել է պատվավոր 1-ին տեղը:

2006թ. մասնակցել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 2-րդ թառատոնին:

2006թ. մասնակցել է «Ուսանողական գարուն 2006» փառատոնին և արժանացել է «Լավագույն պարուհի» տիտղոսին:

2018թ. ստացել է շնորհակալագիր՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի և մանկավարժական բեղմնավոր գործունեության համար:

Վերապատրաստումներ

  • 2019թ. մասնակցել է երաժշտական դաստիարակների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2006 թվականին ընդունվել է Գորիսի արվեստի դպրոց: 
  • 2009 թվականին ընդունվել է Գուսան Աշոտի անվան մշակույթի տուն և աշխատել է որպես պարուսույց:
  • 2015 թվականից աշխատում է Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ում՝ որպես պարուսույց:
  • 2015 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես մանկավարժ:

Դասավանդող առարկաները

Ազգային երգ ու պար