Արմինե Հրաչիկի Հարությունյան

Արմինե Հրաչիկի Հարությունյանը ծնվել է 1967թ. հունվարի 24-ին Գորիս քաղաքում:

1974-1984թթ. սովորել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1985-1990թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնում: Ավարտելով ստացել է տարրական դասարանների մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2001թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից համատեղ կազմակերպած հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2006թ.մասնակցել է համակարգչային գործավար դասընթացին:
  • 2007թ. մասնակցել է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «Շահերի պաշտպանություն» ընդհանուր դասընթացին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1984թ. աշխատել է Գորիսի պատանի տեխնիկների կայանում՝ որպես խմբավար:
  • 1988թ. աշխատել է Խոզնավարի 8-ամյա դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
  • 1990-1994թթ. աշխատել է Քարահունջի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
  • 1994-1998թթ. աշխատել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
  • 1998-2004թթ. աշխատել է թիվ 6 միջնակարգ դպրոցում:
  • 2020թ.-ից մինչ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար:

Դասավանդող առարկաները

  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա