Շահանե Նորայրի Գյուրջյան

Շահանե Նորայրի Գյուրջյանը ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 4-ին Գորիս Քաղաքում: 2000 թվականին ընդունվել է  Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցը, 2013 թվականին ավարտել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը:

2013թ. ընդունվել է Երևանի  պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի ‹‹Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ՝ ռուսաց լեզու›› բաժինը: Ավարտել է համալսարանը՝ ստացել ռուսաց լեզվի լեզվաբանի, միջմշակութային հաղորդավարի և ուսուցչի որակավորում:

2019 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Վերապատրաստումներ

  • 2019 թվականին մասնակցել է ‹‹Педагогический диалог без границ››  համաժողովին:
  • 2019 թվականին մասնակցել է ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման վերապատրաստման դասընթացին:
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2017 թվականից աշխատում է Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:

Դասավանդող առարկաները 

Ռուսաց լեզու