Անահիտ Սուրիկի Աղաբեկյան

Անահիտ Սուրիկի Աղաբեկյանը ծնվել է 1985 թվականի ապրիլի 1-ին, Գորիս քաղաքում։ 1992-2002թթ. սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 2002-2007թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանում։ Ստացել է մանկավարժի որակավորում «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին։
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային գործունեությունը

2020 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես դասվար։

Դասավանդող առարկաներ

  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա