Լիլիթ Բորիկի Սարգսյան

Լիլիթ Բորիկի Սարգսյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 21-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1995-2005 թվականներին սովորել և ավարտել է Խնածախի միջնակարգ դպրոցը:

2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Գորիսի  պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը՝ ստանալով Հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 2009-2016 թվականներին աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:
  • 2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

  • Մայրենի
  • Հայոց լեզու
  • Գրականություն