Սոնա  Բաբկենի  Միրզոյան

Սոնա Բաբկենի Միրզոյանը ծնվել է 1985 թվականի հունվարի 5-ին Գորիս քաղաքում: 1992-2002 թվականներին սովորել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում:

2002-2007թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կերպարվեստի բաժնում: Ավարտելով ստացել է Կերպարվեստի մանկավարժի որակավորում:

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2015 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի:

2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

Կերպարվեստ