Աիդա Արամի Անտոնյան

Աիդա Արամի Անտոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 14-ին Կապան քաղաքում: 1961-1972 թվականներին սովորել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1972 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը և այն ավարտել 1976 թվականին:

Աշխատանքային փորձը

  • 1976 թվականի սեպտեմբերին ընդունվել է  աշխատանքի Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոց՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 
  • 1978 թվականին ընդունվել է Գորիսի պանրագործարանում՝ որպես լաբորանտ:
  • 1980 թվականին ընդունվել է Գորիսի գիշերօթիկ դպրոցում՝ որպես մանկավարժ:
  • 1994 թվականից մինչ այժմ աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ: