Արմանուշ Բակունց

Արմանուշ Բակունցը ծնվել է 1959 թվականի փետրվարի 16֊ին Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում։ 1966-1976 թվականներին սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։

1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելով ստացել է ֆիզիկոս-մանկավարժի որակավորում։

Վերապատրաստումներ

  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1982-1983 թվականներին աշխատել է Ս. Մերգելյանի անվան ֆիզիկա-քիմիական հետազոտությունների ինստիտուտում:
  • 1983-1994 թվականներին աշխատել է Գորիսի սարքերի գործարանում (հետագայում՝ «Գամմա» գործարան)՝ որպես ինժեներ-տեխնոլոգ:
  • 2008-2018 թվականներին աշխատել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարանում՝ որպես տնօրեն, այնուհետև՝ գիտաշխատող:
  • 2019 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի:

Դասավանդող առարկաները

Ֆիզիկա