Սիրուշ Մարտունի Բաղդասարյան

Սիրուշ Մարտունի Բաղդասարյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 29֊ին Գորիս քաղաքում։ 1967-1977 թվականներին սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

1977-1981 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան աշխատանքային դրոշի կարմիր շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելով ստացել է մաթեմատիկայի ուսուցչի որակավորում։

Վերապատրաստումներ

  • 2001թ. մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից համատեղ կազմակերպած մաթեմատիկայի ուսուցիչների վերապատրաստման 90 ժամյա դասընթացի։
  • 2016թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացի` մաթեմատիկա առարկայից։
  • 2017թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառությունը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին։
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

  • 1981-1993 թվականներին աշխատել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։
  • 1993 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

Դասավանդող առարկաները

  • Մաթեմատիկա
  • Հանրահաշիվ
  • Երկրաչափություն