Ռուզաննա Սուրենի Խաչատրյան 

Ռուզաննա Սուրենի Խաչատրյանը ծնվել է 1992 թվականի հունիսի 26-ին՝ Գորիս քաղաքում: 

1999-2009թթ. սովորել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 

2009-2013թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի Պատմաիրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնում, այն ավարտել գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ Նույն հաջողությամբ 2015թ. ավարտել  է պատմության բաժնի մագիստրատուրան՝  ստանալով մագիստրոսի աստիճան։

Վերապատրաստումներ

  • 2016 թվականին մասնակցել  է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական  ուսումնական  հաստատության  սկսնակ ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին պատմությունից։
  • 2017 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից «Smart էլեկտրոնային գրատախտակի կիրառումը հանրակրթական դպրոցում» ուսուցման համար կազմակերպված դասընթացին։
  • 2018 թվականին մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից  հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած  վերապատրաստման  դասընթացին։
  • 2019 թվականին մասնակցել է ուսումնական և վարչական գործընթացներում ՏՀՏ ներդրման վերապատրաստման  դասընթացին և հաջողությամբ հանձնել ավարտական թեստը։
  • 2023 թվականին մասնակցել է Հանրապետության հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան ուսուցիչների վերապատրաստման դասընթացին:
  • 2023թ. մասնակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպված «Հանրապետության հանրակրթական դպրոցների 2–րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերին համապատասխան և ուսուցիչների վերապատրաստում և մենթորների կողմից աջակցության իրականացում» վերապատրաստումներին եւ ընտրվել մենթոր ուսուցիչ։
  • 2024 թվականի փետրվարի 14-ին և 15-ին մասնակցել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպված «Գնահատում, կարողունակություններ, վերջնարդյունքներ, աշակերտների ներգրավվածություն, փաստաթղթավարություն» թեմայով դասընթացին:

Աշխատանքային փորձը

2016 թվականից աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցիչ:

Դասավանդող առարկաները

  • Հայոց պատմություն
  • Համաշխարհային պատմություն 
  • Հայոց եկեղեցու պատմություն 
  • Հասարակագիտություն
  • Հայրենագիտություն